«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ձև՞, թե՞ բովանդակություն

Ձև՞, թե՞ բովանդակություն
11.06.2019 | 00:33

Անկեղծ ասած, արդեն տարակուսելի է՝ մերը կառավարությու՞ն է, թե «ասֆալտի գործ» անող «օբյեկտ»։ Գուցե համեմատությունս տարօրինակ հնչեց, բայց, ախր, հե՛չ կառավարության նման չէ...


Նախ՝ շատ տհաճ է, երբ պետության ղեկավարը կառավարության նիստերի ժամանակ խոսում է քացու տակ քցելու», «թաթալոշ տալու» և «ասֆալտին փռելու» բառապաշարով։ Կարծեմ՝ այսօրվա կառավարությունը նախորդ իշխանիկներին մեղադրում էր «գլխին բամփելու», «աչքը հանելու», «բռնաբարելու» և նման կարգի այլ արտահայտությունների համար։
Ի՞նչ է նշանակում՝ քաղաքում սևազգեստ մարդիկ են շրջում, և պետք է չեզոքացնել նրանց։ Սա պետության ղեկավարին վայել ձևակերպու՞մ է, թե՞ անհաջող հումոր։ Ամենացավալին այն է, որ ո՛չ ԱԱԾ-ի, ոչ էլ ոստիկանության պետը չեն փորձում վարչապետին համոզել, հորդորել, որ չի կարելի մարդկանց «փռել ասֆալտին» միայն այն բանի համար, որ սև հագուստ են կրում։ Ավելին՝ նրանք անում են դա... սիրով։
Եթե Փաշինյանի տրամաբանությամբ շարժվենք, հոգևորականները պետք է ծաղկավոր սքեմներով շրջեն, Աժ պատգամավորներն էլ, սև կոստյումների փոխարեն, «Քեռի Մուլտիկնիկի» ոճով հագնվեն։


Այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ կառավարությունում դեռ չեն կողմնորոշվել՝ ինչ և ինչպես կարելի է անել, այնտեղ դեռ բոլորն իրենց հեղափոխական են պատկերացնում, թեպետ աշխատող գլուխներ կան։ Տնտեսությունը վատ վիճակում է, արտագաղթը խեղդում է մեզ, մթերքը թանկանում է, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը քամու հետ տատանվում է, իսկ կառավարությունում նման հայտարարություններ են արվում, այն էլ այն ժամանակ, երբ դարավոր թշնամին մեր քթի տակ նոր զինատեսակներ է փորձարկում։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 25168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ